ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն տեղեկացրել է, որ մի քանի ընտրատեղամասերում քվեարկությունը մեկնարկել է մի քանի րոպե ուշացումով, օրինակ՝ Սամգորիի թիվ 22 տեղամասում, Մթածմինդայի 6-րդում, Քութաիսիի ընտրատեղամասերից մեկում և այլն։
Ուշացումները հիմնականում պայմանավորված են եղել կուսակցությունների ներկայացուցիչների, դիտորդների և ԶԼՄ-ների մեծ քանակությաբ, ինչը խանգարել է ժամանակին գրանցմանը և տվյալների անցկացմանը: Զուգդիդիի թիվ 18 տեղամասում քվեարկությունը հետաձգվել է 30-40 րոպեով, իսկ Բաթումիի թիվ 1 ընտրատեղամասից հեռացվել են հանձնաժողովի միանգամից մի քանի անդամներ՝ դիտորդների պահանջով:
Տեղամասը լքել է Միացյալ ազգային շարժում կուսակցության, ինչպես նաև Ազատության և իրավահավասարության ինստիտուտ ՀԿ-ի ներկայացուցիչները: Իրավիճակը տեղում պարզելու նպատակով Ոստիկանություն է կանչվել ընտրատեղամաս: