Օգօստոսի 12- ի դրությամբ Վրաստանի ԿԸՀ-ի ըտրողների միասնական ցուցակում գրանցված է 3 մլն 510 514 ըտրող: Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն:
Միքելաձեն լրագրողների հետ ճեպազրույցում է տեղեկացրել է նաև, որ ԿԸՀ-ի ընտրողների տեղեկատվության վերստուգման ծառայությունից հունիսի 10-ից մինչ օրս օգտվել է 719 499-ընտրող:
«Նրանք, ովքեր հետաքրքրված են ընտրությունների վերաբերյալ տեղեկատվությամբ, կարող են կապ հաստատել մեզ հետ: Ամեն օր գործում է ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնը, որի հեռախոսահամարն է 2 51 00 51: Քաղաքացիները կարող են դիմել առցանց»,- հայտարարել է Աննա Միքելաձեն: