Վրաստանի կառավարությունը ապրիլի 26-ին հաստատել է «Հանրային ծառայողների խրախուսման մասին» օրենքի նախագիծը։ Օրենքը սահմանում է հանրային ծառայողների, ինչպես նաև փորձնական ժամանակով ծառայողների խրախուսման պատճառները, կարգն ու ձևաչափը: Կառավարության որոշման համաձայն՝ թույլատրվում են շնորհակալական խոսքերը, դրամային պարգևատրումներն ու թանկարժեք նվերեները: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:
Հատկանշական է, որ հաշվետու տարվա ընթացքում ստացած նվերների ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի աշխատավարձի 15%-ը, իսկ միանգամյա ստացած նվերը՝ աշխատավարձի 5%-ը:
Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից։