Վրաստանի կառավարության պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ապրիլի 25-29-ը  պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ:  Վարչապետի մամլո ծառայության հաղորդագրությունն է փոխանցում  »Interpressnews»-ը: 

Այցի շրջանակներում նախատեսված է Կվիրիկաշվիլի հանդիպումը  ԱՄՆ-ի  փոխնախագահ Ջոն Բայդենի, ինչպես նաև մի շարք սենատորների  հետ:

Բացի այդ` Վրաստանի վարչապետը կհանդիպի նաև ամերիկյան առաջատար բիզնես- ոլորտի ներկայացուցիչների  և  ոչ կառավարական կազմակերպությունների առաջնորդների հետ:

13062241_261110130900685_7552730928915645639_n
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին (ԱՄՀ) կառավարիչ-տնօրենի տեղակալ Չժու Մին

Վարչապետը հանդիպումներ կունենա Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոնգ Քիմի եւ Արժույթի Միջազգայի  Հիմնադրամի (ԱՄՀ)  կառավարիչ-տնօրենի տեղակալ Չժու Մինի հետ:

Կվիրիկաշվիլիիի  ելույթ կունենա  ԱՄՆ-ի խաղաղության ինստիտուտում եւ Իլինոիսի անվան համալսարանում: Այցի շրջանաներում նախատեսված է նաև Բոստոնում ուսում ստացող վրացի ուսանողների հետ:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ-ում են նաև արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն,  տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին,   Խորհրդարանի արտաքին հանձնաժողովի ղեկավար Թեդո Ջափարիձեն:

Լուսանկարները` վարչապետի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան