Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Շալվա Թադումաձեն

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր՝ ապրիլի 12-ի, կառավարության նիստի ընթացքում ներկայացրել է կառավարության աշխատակազմի նոր ղեկավար Շալվա Թադումաձեին:

Շալվա Թադումաձեն ապրիլի 2-ից ժամանակավորապես զբաղեցնում էր այս պաշտոնը՝ փոխարինելով Մայա Ցքիտիշվիլիին, ում մարտի 30-ին Կվիրիկաշվիլին նշանակել էր տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար:

Թողնել պատասխան