Վրաստանի խորհրդարանում լսում են Վրաստանի Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյին: Վերջինս ներկայացնելու է խորհրդարանի առողջապահության պաշտպանության եւ սոցիալական հարցերով հանձնաժողովին 2017թ․-ի գործունեության հաշվետվությունը՝ անդրադառնալով նաև 2018թ․-ի ծրագրերին։
«Ցավոք, դեղորայքի ծրագիրը, փաստացի, միայն թղթի վրա է մնացել»,-այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Զուրաբ Ճիաբերաշվիլին:
«Համընդհանուր անգործության պայմաններում գների թանկացման պատճառով ավելանում էընտանեկան զամբյուղի վրա ծախսվող գումարի չափը, սակայն ընտանիքների եկամուտը չի ավելանում։ Անհրաժեշտ է, որ կառավարությունն էական քայլեր ձեռնարկի՝ հանրության ամենաանպաշտպան քաղաքացիներին դեղորայքով ապահովելու ծրագրեր առաջ քաշելով: Հազարավոր մարդիկ սպասում են թղթի վրա մնացած նախագծի իրականացմանը, իսկ առողջապահության նախարարությունը դրանում ներգրավվել է ընդամենը 13 հազար քաղաքացու»,-հայտարարել է Ճիաբերաշվիլին:
Նա հիշեցրել է 2017թ․-ի մայիսի 1-ին Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյի խոստումը, թե խրոնիկ հիվանդությունների դեղորայքով ապահովելու ծրագրից կօգտվի 200 հազար քաղաքացի:
Լուսանկարը՝ iPress.ge կայքից