Վրաստանի խորհրդարանն ընդունեց գաղտնալսումների մասին օրենքը

Վրաստանի խորհրդարանը մարտի 1-ին երրորդ ընթերցմամբ ընդունեց գաղտնալսումների մասին օրինագիծը։

Խորհրդարանի հրավիրած արտահերթ նիստում օրինագիծը վերջնական տեսքի է բերվել, քննարկվել են միայն խմբագրական բնույթի հարցեր:

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման անդամները» ցանկացել են խորհրդարանականների ուշադրությունը բևեռել օրինագծում  տեղ գտած մի շարք փոփոխությունների վրա, սակայն խորհրդարանական մեծամասնությանը դա անելու հնարավորություն չի տրվել։  Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Նիստը բոյկոտել են ընդդիմադիր «Շարժում ազատության համար- Եվրոպական Վրաստան» խմբակցության և «Վրաց հայրենասերների դաշինք» կուսակցության անդամները:

Փաստաթուղթը կներկայացվի Վրաստանի նախագահի ստորագրմանը, ում հրամանագրով երկրի օրենսդիր մարմինը  մարտի 1-ին արտահերթ նիստ գումարեց:

 

Տեղեկացնենք, որ փոփոխությունների համաձայն՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում կբացվի օպերատիվ-տեխնիկական գործակալություն, որտեղ կգտնվեն գաղտնի վերահսկողության այսպես ասած բանալիները:

Թողնել պատասխան