Վրաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Գուբազ Սանիկիձեին Հայաստանի նոր կառավարությունում հնարավոր է պաշտոն առաջարկեն: Այս մասին գրում է վրացական Ռեզոնանս թերթը՝ հավելելով, որ վրացի քաղաքական գործիչը սերտ հարաբերություններ ունի Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ըստ լրատվամիջոցի, Սանիկիձեն հայտարարել է, որ պատրաստվում է մոտ ապագայում Հայաստան մեկնել:
Գուբազ Սանիկիձեն «Միացյալ ընդդիմություն» դաշինքի համամասնական ցուցակով Վրաստանի 7-րդ և 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է եղել: 2015-2016 թվականներին (8-րդ գումարման խորհրդարան) զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը:
Թերթը նաև տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է Վրաստան այցելի մայիսի 26-ին` Վրաստանի անկախության օրը: