Վրաստանի «Լեյբորիստական» կուսակցությունը պահանջում է արգելել հողի վաճառքը օտարերկրացիներին: Նրանք առաջարկում են նման կետ սահմանել երկրի Սահմանադրությունում:
«Պետք է արգելել գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքը այլ երկրի քաղաքացիներին. երկիրն առանց հողերի գոյություն չունի»,-հայտարարել է կուսակցության անդամ Գիորգի Կուկավան: Նա նաև կարևորել է պետության կողմից առողջապահական ու կրթական ոլորտների ամբողջությամբ ֆինանսավորումը` նշելով նաև, որ պետությունը պետք է փոխհատուցի բոլոր գործազուրկներին:
Ի դեպ, Վրաստանում ֆերմերները 2013թ.-ից պահանջում են իրենց վերադարձնել օտարեկրացիների կողմից ձեռքբերած հողերը` արգելելով դրանց հետագա վաճառքը: Նույն թվականին խորհրդարանը հաստատել է օրինագիծը, որով մինչև 2014-ի ավարտը արգելք դրվեց օտարերկրյա քաղաքացիների կողմից գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ գնելու վրա, սակայն հարցին վերջնական լուծում դեռ չի տրվել: