Վրաստանի ընդդիմությունը կբաժանվի «Միշայականների» ու «Գիգայականների». Ձիձիգուրի

«Սահակաշվիլիի գիտելիքներն  Ուկրաինայում չեն ավելացել․ Նա անում էր այն, ինչ գիտեր»: Այս մասին ասել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության անդամ Զվիադ Ձիձիգուրին՝ մեկնաբանելով Օդեսայի նահանգապետի պաշտոնից Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականի փաստը:

Ձիձիգուրիի խոսքով, Սահակաշվիլիի հրաժարականն անձամբ իր համար անսպասելի չէր. «Այս տարիների ընթացքում Սահակաշվիլիի իմաստությունն ու փորձը չի ավելացել․նա ինչ գիտեր,  դա էլ արել է Ուկրաինայում՝ հիմնականում զբաղվելով իր PR-ով: Նրա գործունեությունն արդյունավետ չի եղել։ Վրաստանում Սահակաշվիլին  կարողացավ իշխանության մնալ 9 տարի, Ուկրաինայում՝ 1 տարուց մի փոքր ավել»:

Նրա կանխատեսմամբ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը առաջիկայում  կարող է բաժանվել երկու մասի՝ «Միշայականների» և «Գիգայակնների», այսինքն Միխեիլ Սահակաշվիլիի և Գիգա Բոկերիայի (կուսակցության առաջնորդներից) համախոհների միջև:

 

Թողնել պատասխան