Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունը, Սննդի ազգային գործակալությունը, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) եւ ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալությունը (DTRA) Վրաստանում անցկացնում են մասնագետների միջտարածաշրջանային հանդիպում: Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO):
Ծրագիրը ենթադրում է սերտ համագործակցություն Վրաստանի եւ Հայաստանի միջեւ` առողջապահության, անասնաբուժության եւ հիվանդություններից խուսափելու առումով, նաեւ տեղի կունենան պարբերական հանդիպումներ, տեղեկատվության փոխանակում եւ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների պլանավորում:
Սննդամթերքի ազգային գործակալության համար Վրաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի՝ հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաեւ ապրանքների եւ մսամթերքի արտահանման տեսանկյունից։
2016 թվականից ի վեր ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) օգնում է ազգային սննդի գործակալության կենդանիների նույնականացման համակարգի (NAITS) իրականացմանը: Նույնականացման համակարգի կարեւոր բաղադրիչներից է հետագծելիությունը, որը ենթադրում է կենդանիների հիվանդությունների վերահսկում, ինչպես նաեւ մարդկանց կողմից հիվանդությունների կանխարգելում:
ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալությունը (DTRA) եւս ներգրավված է միջտարածաշրջանային համագործակցության գործընթացում, որը ակտիվորեն վերահսկում է ամենավտանգավոր հիվանդությունները:
Աշխատանքային հանդիպումները կավարտվեն այսօր, մարտի 20-ին, դաշտային այցելություններից հետո: