Վրաստանի «Սպեկտր» և «Ախալի տալղա» մասնագիտացված ուսումնարանները հաղթահարել են միջազգային ճանաչման գործընթացն ու դրանց դիպլոմները ճանաչելի են համարվել աշխարհի 102 երկրներում։ Այս մասին այսօր հայտնել են կրթության և գիտության նախարարությունից։
Այս ուսումնական հաստատությունների շրջանավարտները ցանկության դեպքում կարող են աշխատել Եվրամիության անդամ երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Չինաստանում և Ճապոնիայում։
Թբիլիսիի «Սպեկտր» հանրային ուսումնարանը հիմնվել է 2007 թվականին և այս պահին ուսանողներին առաջարկում է 30-ից ավելի ուսումնական ծրագիր։
«Ախալի տալղա» ուսումնարանը հիմնվել է 1963 թվականին, որպես միջին մասնագիտական արհեստագործական ուսումնարան։ Ներկայումս ուսումնարանում պատրաստում են շինարարության, տուրիզմի ոլորտների կադրեր և առաջարկում են 50-ից ավելի ուսումնական ծրագրեր։
Ուսումնական հաստատությունները հագեցված են ժամանակակից տեխնիկական սարքավորումներով և համապատասխանում են միջազգային նորմերին։
2018 թվականին կառավարությունը 40 միլիոն լարի է հատկացրել մասնագիտական կրթության զարգացման համար։
Լուսանկարը՝ «Ախալի տալղա» ուսումնարանի կայքէջից