«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն կողմ չէ ընտրական դաշինքների չեղարկմանը: Ինչպես interpressnews պարբերականին հայտնել է ասոցիացիայի ղեկավար և Սահմանադրական կոմիտեի անդամ Աննա Նացվլիշվիլին, ընտրական դաշինքների հետ կապված առկա են որոշ թերություններ, սակայն այս դեպքում ճիշտ ելքը ոչ թե դրանք արգելելն է, այլ կանոնակարգիչ օրենսդրության կարգավորումը:
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն որպես Սահմանադրական կոմիտեի անդամ կողմ չէ ընտրական դաշինքների չեղարկմանը: Պետք է նշեմ, որ, առհասարակ, ընտրական կարգավորումները բարդ են և միայն մեկ հարցի լուծմամբ չեն լուծվի մնացած խնդիրները: Ընտրական գործընթացներն այն շարքից են, որոնք արմատական փոփոխությունների կարիք ունեն: Հենց ընտրական համակարգն էլ փոփոխության կարիք ունի, քանի որ այն չի ապահովում քաղաքացիների կամքը համամասնորեն և համապատասխանաբար արդարացիորեն չի արտացոլվում մանդատներում: Այս պատճառով, ընտրական բարեփոխումներն ավելի ծավալուն խնդիր են, քան միայն ընտրական դաշինքները, իհարկե, այս ամենը փոխկապակցված է»- հայտարարել է Նացվլիշվիլին:
Հիշեցնենք, որ պետական Սահմանադրական կոմիտեն քննարկումներ է իրականացրել ընտրական դաշինքների ստեղծման հնարավոր արգելման և ընտրություններում կուսակցությունների անհատական մասնակցության հարցի շուրջ: