Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան տեղեկացրել է, որ որոշ հանրակրթական դպրոցներում կստեղծվեն վիրտուալ լաբորատորիաներ:
Նախարարը կարծում է, որ երկրի բոլոր՝ 2 հազար դպրոցներում իրական լաբորատորիաներ հիմնելը շատ բարդ և թանկ գործընթաց է, և վիրտուալ լաբորատորիաները կարող են այլընտրանք դառնալ:
Վիրտուալ լաբորատորիան ծրագրային-ապարատային համակարգ է, որը թույլ է տալիս փորձեր կատարել՝ առանց սարքերի և գործիքների հետ անմիջական կոնտակտի, բոլոր գործընթացները իրագործվում են համակարգչի օգնությամբ: Հատուկ ծրագրային ապահովման շնորհիվ կարելի է լաբորատոր հետազոտություններ իրականացնել: Այս համակարգը հաջողությամբ գործարկվում է շատ երկրներում, վիրտուալ լաբորատորիայի վրացական տարբերակի հեղինակը պրոֆեսոր Դավիթ Սոնգուլաշվիլին է, նմանատիպ համակարգ նա ստեղծել է ուսանողների համար: