Հունաստանում պաշտպանվում են Վրաստանի քաղաքացիների իրավունքները․ դեսպան

«Հունաստանում Վրաստանի քաղաքացիների իրավունքներն այսուհետ առավել պաշտպանված կլինեն»,-Հունաստանի օմբուդսմեն Անդրեաս Պոտակիսի հետ հանդիպումից հետո նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոսեբ Նանոբաշվիլին:

Նրա խոսքով՝ Հունաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը առավելագույնս զբաղվում է Վրաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Դեսպանը վստահեցրել է, որ օմբուդսմենի աշխատակազմի ուշադրության կենտրոնում է նաև Հունաստանից արտաքսված Վրաստանի քաղաքացիների հարցը:

«Հունաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիների  պաշտպանությունը դեսպանության կարեւոր գործառույթների թվում է:  Այս տեսանկյունից  մի շարք կարեւոր քայլեր են արվել: Վրաստանի քաղաքացիների շահերն ու իրավունքները պաշտպանված են Հունաստանի սահմաններում՝ հիվանդանոցներում, քրեակատարողական հիմնարկներում, դատարաններում։ Բացի այդ, քաղաքացիների համար գործում է դեսպանատան շուրջօրյա թեժ գիծը»,- ասել է Իոսեբ Նանոբաշվիլին:

 

Թողնել պատասխան