Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաև արտերկրում, այս մասին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն։
Ըստ Ջանելիձեի՝ Վրաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող ավելի քան 30 երկրներում կտեղադրվեն հուշատախտակներ:
«Նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ: Վիլնյուսում կբացվի Վրաստանի անվան փողոց: Իսկ Վաշինգտոնում, Բրյուսելում, Փարիզում եւ եվրոպական այլ քաղաքներում տեղի կունենան Վրաստանին նվիրված գիտաժողովներ, համերգներ եւ ստեղծագործական երեկոներ»,-ասել է Ջանելիձեն: