Վրաստանի գլխավոր դատախազը հանդիպել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանին

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հանդիպել է Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Յան Կելիին:

Հանդիպման ժամանակ  Շոթաձեն շնորհակալություն է հայտնել դեսպանին` ԱՄՆ-ի իրավասու մարմինների կողմից ստացած աջակցության համար, մասնավորապես Վրաստանի դատախազության ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման գործում ամերիկյան գործընկերների ավանդի համար:

Հանդիպմանը նաև կարևորվել է վրաց  և ամերիկյան  գործընկերների կողմից հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը: Կողմերը  հույս են հայտնել, որ համագործակցությունը ապագայում էլ ավելի կզարգանա: Հանդիպման ավարտին կողմերը համաձայնության են եկել, որ ամերիկյան համապատասխան գերատեսչությունները օգնություն կցուցաբերեն Վրաստանի դատախազության բարեփոխման գործում:

Թողնել պատասխան