Վրաստանում 2014 թվականին անցկացված մարդահամարի արդյունքների համաձայն` Վրաստանի բնակչությաունը վերջին տասը տարիներին պակասել է 15 տոկոսով` կազմելով շուրջ 3.713.804 մարդ:
Ստացված արդյունքները վիճակագիրները համեմատել են նախորդ` 2002 թվականին անցկացված մարդահամարի արդյունքերի հետ:
Քաղաքների բնակչության թիվը 2.122.623 է, իսկ գյուղերինը` 1.591.181:
Հիշեցնենք` համընդհանուր մարդահամարը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 5-ից 19-ը ընկած ժամանակահատվածում: Այն ընդգրկել է երկրի ողջ տարածքի 82 տոկոսը` 57 հազար քառ. կմ, 71 ինքնավար միավոր եւ 3726 բնակավայր:
Ինչպես նշում են վիճակագիրները, մարդահամարը չի ընդգրկում օկուպացված տարածքները: