Վրաստանի բանտերում այս տարվա մայիսի տվյալներով կա այլ երկրների 531 քաղաքացի, որոնցից 50-ը կանայք են։ Այս մասին տեղեկացնում է պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարությունը։
531 ազատազրկվածներից 130-ը Թուրքիայի քաղաքացիներ են, նրանցից 53-ը ներգրավված է որպես մեղադրյալ, 77-ն արդեն դատապարտված է։ Ազատազրկվածներից ութը կանայք են։
Ազատազարկվածների թվով հաջորդ երկիրն Ադրբեջանն է։ Ադրբեջանի 90 քաղաքացի կա Վրաստանի բանտերում, որոնցից արդեն դատապարտված է 61-ը։ Նրանցից յոթը կին են։
Իրանի 69-ը քաղաքացի կա Վրաստանի բանտերում, նրանցից 40-ը դատապարտված է։ Ազատազրկվածներից հինգը կանայք են, մեկը՝ անչափահաս։
Վրաստանի բանտերում կա նաև Ռուսաստանի 56 քաղաքացի, նրանցից 39-ը դատապարտված է։ Ազատազրկվածներից հինգը կանայք են։