
Վրաստանում այսօր նշվում է Զինված ուժերի օրը, բանակի կազմավորումից անցել է 27 տարի: Պաշտպանության նախարար Լևան Իզորիան և գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբաիան տեսազանգի միջոցով շնորհավորել են Աֆղանստանում և Աֆրիկայի մայրցամաքում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող վրացի խաղաղապահներին:
Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Վրաստանի զինված ուժերի օրվա կապակցությամբ՝ վրաց զինվորները Աֆղանստանի Բագրամ ավիացիոն բազայում առաջին լայնամասշտաբ զորավարժությունները կանցկացնեն:
Օրվա կապակցությամբ սպասվում են նաև մասնագիտական նորություններ, մասնավորապես, ներկայացվելու է վրացական առաջին ստորաբաժանումը, որը մայիսից Վրաստանի պաշտպանության պատրաստվածության ծրագրի (GDRP) շրջանակներում կսկսի լայնամասշտաբ զորավարժություններ: