Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն` կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը, «ինչը հիմնված է բազմադարյա բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների վրա»:
Խոսվել է նաև տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի մասին: Կողմերը նշել են` ծրագրերը կարևոր են ոչ միայն երկու երկրների, այլ նաև տարածաշրջանի անվտանգության համար: Անդրադարձ է եղել նաև «Կարմիր կամրջի» վերանորոգման աշխատանքներին:
«Վրացական կողմը շնորհավորել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական փաստաթղթի շուրջ գործընթացների մեկնարկի կապակցությամբ: Ջանելիձեն նշել է, որ ԵՄ-ի ձևաչափով համագործակցությունը երկու երկրների փոխգործակցության նոր հնարավորություններ կստեղծի: Կողմերը տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ աջակցություն են հայտնել»,— ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: