Վրաստանի արտաքին շրջանառությունը հունվար-հունիս ամիսներին կազմել է 5,7 միլիարդ դոլար: Սա 20 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Տվյալները հրապարակել է «Սակստատ» Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ նախնական տվյալների` ներմուծումը նվազել է, արտահանումը` զգալիորեն ավելացել: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ներմուծումը կազմել է 948 միլիոն դոլար` 12 տոկոս քիչ, քան 2015-ին էր:
Հիմնականում ներմուծվում են թեթև ավտոմոբիլներ, մշակված կամ կիսամշակված ոսկի, սև մետաղներ, ընկուզեղեն և այլն: Արտահանման ծավալները կազմել են 4,8 միլիարդ դոլար`30 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահտվածի ցուցանիշից: Արտահանվել է հիմնականում նավթ-նավթամթերք, թեթև ավտոմոբիլներ, հացահատիկ, դեղամիջոցներ և այլն: