
Վրաստանի Արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում կնշանակվի Վախթանգ Մախարոբլիշվիլին, որն այդ պաշտոնում փոխարինելու է Գիգի Գիգիաձեին։ Վերջինս օրեր առաջ նշանակվել է ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Մախարոբլիշվիլին 1999 թվականից պաշտոններ է զբաղեցրել երկրի Արտաքին գործերի նախարարությունում: 2000 թվականից աշխատել է արտգործնախարարության Եվրամիության հետ հարաբերությունների վարչությունում։ 2004-2015թթ․ զբաղեցրել է Եվրաինտեգրման հարցերով վարչության փոխտնօրենի պաշտոնը:
Մախարոբլիշվիլին 2012-2016թթ․ ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչի տեղակալն էր (նստավայրը՝ Նյու Յորք): Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն: