Վրաստանի վիճակագրական ծառայության հունվարի 22-ին հրապարակած նախնական տվյալներով՝ նախորդ տարի Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 13,8%-ով և կազմել է 10,7 մլրդ դոլար:
Նախորդ տարի արտահանման ծավալները 29,1%-ով ավելացել են, կազմել 2,72 մլրդ դոլար: Ներմուծումը կազմել է 7,97 մլրդ (ավելացել է 9,4%-ով): ԵՄ անդամ երկրների հետ Վրաստանի առևտրաշրջանառությունը նախորդ տարի ավելացել է 2%-ով՝ կազմելով 2,84 մլրդ դոլար: Ավելացել է նաև ԱՊՀ երկրների հետ առևտրի ծավալը (31,2%):
Ըստ նախնական տվյալների՝ Թուրքիան շարունակում է մնալ Վրաստանի առևտրային խոշորագույն գործընկերը՝ 1,58 մլրդ դոլար շրջանառությամբ: Հետևում են` Ռուսաստանը, Չինաստանն ու Ադրբեջանը: Ուկրաինայի հետ առևտրաշրջանառությունը 489 մլն դոլար է, հաջորդում է Հայաստանը՝ 489 մլն դոլարով: Արտահանման տեսանկյունից ՌԴ-ն ամենախոշոր գործընկերն է: