Վրաստանի պաշտպանված տարածքներ վերջին 3 ամիսների ընթացքում ամենից շատն այցելել են Գերմանիայի քաղաքացիները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի արգելոցների պաշտոնական կայքը:
Գերմանիային հաջորդում են Իսրայելը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հնդկաստանը եւ Ռուսաստանը: 2018թ․ առաջին եռամսյակի տվյալներով, այցելուների քանակն աճել է 39 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եւ կազմել 55 հազար 400 մարդ:
Այցելուների 56 տոկոսը Վրաստանի քաղաքացիներն են, մնացած 44 տոկոսը՝ օտարերկրացիներ: Հատկանշական է նաև, որ տեղացի այցելուների քանակն աճել է 16 տոկոսով, օտարերկրացիներինը՝ 88 տոկոսով:
Զբոսաշրջիկների համար ամենահայտնի ուղղություններն են՝ Թբիլիսիի ազգային պարկը, Պրոմեթեյի քարանձավը, Կղազբեգիի, Բորջոմի-Խարագաուլիի ազգային պարկերը, Սաթափլիան:
Կրկնապատկվել է նաեւ Մաճախելայի, Քինթրիշիի և Ջավախեթիի ազգային պարկերի այցելուների քանակը: