
Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության տվյալներով, 2018-ի առաջին եռամսյակում երկրի արտաքին առեւտրաշրջանառության աճ է արձանագրվել։
Հունվար-մարտ ամիսների ընթացքում Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2.8 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 23,3 տոկոսով ավելի է:
Արտահանումը կազմել է 740 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 2.08 մլրդ: Առևտրի բացասական հաշվեկշիռը առաջին եռամսյակում 1.3 մլրդ դոլար է։