
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Իսրայելում տեղի ունեցած աղետի զոհերի ընտանիքներին:
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը խորը ցավակցություն է հայտնում 2018 թվականի ապրիլի 26-ին Մեռյալ ծովի հարավում գտնվող Նահալ Ցաֆիթում (Nahal Tsafit) տեղի ունեցած աղետի կապակցությամբ, որի հետևանքով տասը երիտասարդ է մահացել: Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Իսրայելի ժողովրդին, զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին արագ ապաքինում է մաղթում», — ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Իսրայելում երեկ տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով տասը երիտասարդ է զոհվել: 25 երիտասարդներ բանակ գնալուց առաջ որոշել էին արշավի գնալ՝ հաշվի չառնելով եղանակային վատ պայմանները։