Վրաստանին՝ անթերի օրենքներ․ Մարգվելաշվիլի

«Հավանաբար ժամանակն է այս օրինագիծը խորապես ուսումնասիրելու, մեր դիտարկումները ներկայացնելու, որը թույլ կտա վետոն ցուցադրական հաղթահարելու փոխարեն Վրաստանին տալ անթերի օրենք»-այսպես է դիմել նախագահը խորհրդարանական մեծամասնությանը՝ անդրադառնալով գաղտնալսումների օրինագծի վետոյին:

Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հասարակությանը հիշեցրել է, որ նշված օրինագիծը նախապատմություն ունի: Ըստ նախագահի՝ լսումների վերաբերյալ օրինագծին առաջին անգամ վետո է դրվել դեռևս 2014 թվականի նոյեմբերի 29-ին, սակայն «խորհրդարանական, կոալիցիոն մեծամասնությունը հասարակությանը մեծ ոգևորությամբ ներկայացրել է, թե իբրև հաղթահարել են վետոն, մինչդեռ  սահմանադրական դատարանը դադարեցրել էր այս օրենքի կիրարկումը»:

Բացի դա, նախագահը քննարկել է նաև այլ օրինագծերի վերաբերող վետոներ, այդ թվում՝ կենտրոնական բանկի և ընդհանուր դատարանների վերաբերյալ օրինագծերից:

Ըստ նախագահի՝ հասարակությունը կարող է հետևել վետոների պատմությանը և այն արդյունքներին, որոնք ոչ միայն պարզապես ներկայացնում են խորհրդարանական մեծամասնությունները, այլ երկիրն է ընդունում այս վետոների հաղթահարման փորձից ելնելով:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին գաղտնալսումների վերաբերյալ օրենսդրական փաթեթին վետո է դրել:

 

 

Թողնել պատասխան