Ըստ ֆինասների նախարարության հրապարակած տվյալների` Վրաստանի արտաքին պարտքը 2016-ի մայիսի 31-ի դրությամբ կազմել է մոտ 4.4 միլիարդ դոլար: Տարեսկզբից այն ավելացել է 79 միլիոն դոլարով: Ընդհանուր առմամբ` Կառավարության պարտքը 4.38 միլիարդ է: Վրաստանի վարկատու 17 երկիր կա, որոնց ընդհանուր պարտքը 748.7 միլիոն դոլար է: Վարկատու երկրների առաջին տասնյակում են Ավստրիան (12 միլիոն), Ադրբեջանը (10 միլիոն), Թուրքմենստանը (211 հազար), Թուրքիան (19 միլիոն), Իրանը (8 միլիոն), Ռուսաստանը (84 միլիոն), Հայաստանը (12 միլոն դոլար) և այլն:
Երկրներից բացի, Վրաստանին վարկատու են համարվում նաև միջազգային ինտիտուտները, որոնց ընդհանուր պարտքը կազմում է ավելի քան 3 միլիարդ, այստեղից 1 միլարդը Համաշխարհային բանկի պարտքն է: Վարկատու է նաև Գերմանիան, ով 2.2 միլիոն դոլար վարկ է տրամադրել` պետական երաշխավորագրով: