Վրաստանը 2017-ին ուշադրություն կդարձնի տեղական արտադրությանը

Վրաստանի Գյուղատնտեսության նախարար  Լևան Դավիթաշվիլին ամփոփել է 2016 թվականը` խոսելով գերատեսչության կողմից իրականացված ծրագրերի, ինչպես նաև առաջիկա անելիքների  մասին:

Ոլորտի պատասխանատուն նշել է, որ Գյուղատնտեսության նախարարությունը գալիք տարում ուշադրությունը կկենտրոնացնի հատկապես տեղական արտադրության զարգացման և գյուղատնտեսության ոլորտը միջազգային չափանիշների հասցնելու  վրա:

«Գյուղատնտեսական ապրանքներ գնելու նպատակով երկրից բավականին մեծ գումար է դուրս եկել: Կարևոր է, որ մենք նվազեցնենք  դա` ավելի շատ արտադրանք տալով, քիչ գումար հանենք»,- հայտարարել է Լևան Դավիթաշվիլին:

 

Թողնել պատասխան