Վրաստանի արտգործնախարարը Բելգրադում քննարկել է Սերբիայի հետ վիզայի ազատականցման հարցը:
Միխեիլ Ջանելիձեին ընդունել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ինչպես նաև նրա սերբ գործընկեր Իվիցա Դաչիչը: Այս մասին տեղեկատվություն կա Վրաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում: Վրաստանի արտգործնախարարը մասնակցել է Սերբիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, փոխանցել Վրաստանի կառավարության ղեկավարի շնորհավորական նամակը: Պաշտոնական հանդիպումների ընթացքում խոսվել է վրաց-սերբական երկխոսության, միջխորհրդարանական համագործակցության, մշակութային կապերի, ինչպես նաև մարդկային հարաբերությունների ակտիվացման մասին:
Տնտեսական հարաբերությունների խորացման նպատակով մոտ ապագայում ծրագրված է միջկառավարական երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի ստորագրում: Կողմերը նշել են նաև զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև Թբիլիսիի և Բելգրադի միջև ուղիղ ավիաչվերթերի իրականացման անհրաժեշտության մասին: Այս համատեքստում, սերբական կողմի նախաձեռնությամբ ընդգծվել է երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացման մասին:
Սերբիան և Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ ունեն 1995-ի հունիսի 26-ից: Վրաստանի արտաքին գերատեսչությունը համարում է, որ երկու երկրների հարաբերությունները ակտիվ են, սակայն տնտեսության և մշակույթի ոլորտներում զարգացման ներուժ կա:
Լուսանկարը՝ Վրաստանի ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջից