Վրաստանը փոխում է անօդաչու թռչող սարքերի շահագործման կարգը: Կարգավորումների նոր փաթեթի վրա աշխատում է Էկոնոմիկայի նախարարության քաղավիացիայի վարչությունը: Ըստ նախնական տվյալների՝ անօդաչու թռչող սարքերի (դրոն) տերերը պարտավորվում են անցնել առանձին գրանցում և լիցենզավորում: Հատուկ թույլտվություն ստանալուց հետո միայն դրոնը 120 մետր բարձրացնելու հնարավորություն կունենան:
Թռչող սարքի շահագործման նոր կարգն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա սեպտեմբերին: Գրանցումը կսկսվի նոյեմբերի մեկից: Դրոն շահագործողները կարող են իրենց առաջարկություններն ու նկատառումները ներկայացնել մինչև այս շաբաթվա ավարտը՝ flightstandards@gcaa.ge էլէկտրոնային հասցեով: