Դիվանագիտական բոլոր ներկայացուցչություններում կսկսեն գործել թեժ գծեր, հեռախոսային խորհրդատվությունների միջոցով վրաստանյան սփյուռքի ներկայացուցիչները կարող են տեղեկատվություն ստանալ և մասնակցել տարաբնույթ ծրագրերի: Ըստ արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի՝ ծրագիրն ուղղված է լինելու նաև արտերկրում ապրող Վրաստանի քաղաքացիներին օգնություն ցուցաբերելուն, պետք է նպաստի նրանց հայրենիք վերադառնալուն. Բոլոր դեսպանատներում և գլխավոր հյուպատոսարաններում գործող թեժ գծերի միջոցով մարդիկ հնարավորություն կունենան Վրաստանի արտգործնախարարությանը հայտնել իրենց խնդիրների մասին:
Ներկայումս գոյություն ունի պատմական սփյուռք, սա Վրաստանի այն քաղաքացիներն են, ովքեր ապրում են իրենց պատմական հայրենիքում՝ Ռուսաստան, Իսրայել, Հունաստան և այլն, կամ էլ հեռացել են Վրաստանից մինչև 1990 թվականը: Այդպիսի ավելի քան մեկ միլիոն մարդ կա: Բացի այդ, կան նաև ժամանակակից գաղթյալներն են, նրանք, ովքեր հեռացել են 1990-ից հետո, ավելի քան 1,5 մլն մարդ: