Վրաստանը նախատեսում է 2016-ին 3,5, իսկ 2017-ին` 6 տոկոս տնտեսական աճ ապահովել:
Աշխարհի հայտնի բիզնես պարբերականներից մեկի` «CNN Money»— ի հետ հարցազրույցում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին բացատրել է, թե ինչպես է Վրաստանը հաջողություններ գրանցելու տնտեսության մեջ` հաշվի առնելով լարիի արժեզրկումն ու աշխարհում նավթի գների անկումը:
Նոր` չորս կետից բաղկացած վերականգնման ծրագիրը ներառում է հարկային արտոնություններ, ենթակառուցվածքային նախագծեր, բարեփոխումներ` կառավարական ու կրթական համակարգերում:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ով նախկինում աշխատել է որպես երկրի էկոնոմիկայի նախարար, վստահ է, որ տնտեսական իրավիճակը կարող էր շատ ավելի վատ լինել:
Կվիրիկաշվիլին, 2015 թվականի դեկտեմբերին ստանձնելով վարչապետի պաշտոնը, անմիջապես սկսել է բարեփոխումներ իրականացնել բիզնես ոլորտում, նշում է http://agenda.ge/news/55031/eng -ն: