
Գազպրոմի և Վրաստանի միջև ստորագրված պայմանագրին արձագանքում են Վրաստանցի փորձագետները: «Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ վերլուծաբաններն ասում են, որ անհասկանալի է, թե ինչու Վրաստանը համաձայնեց Գազպրոմի առաջարկած պայմաններին:
«Սա շատ վատ ազդակ է, ինչպես տարածաշրջանի, այնպես էլ մեր գործընկերների համար: Վրաստանը Ռուսաստանի հարցում չի կարողանում իր շահերը պաշտպանել, նույնիսկ երբ արտոնյալ դիրքում է: Երբ գազատարը քո սեփականությունն է, դու պետք է պայմաններ առաջադրես և ոչ հակառակը»,- հայտարարել է միջազգային հարաբերությունների փորձագետ Գիորգի Ռուխաձեն: