Վրաստանը նշում է Մեծ Հայրենականում տարած հաղթանակի օրը

«Մայիսի 9-ը չարի դեմ մարդկության տարած հսկայական հաղթանակի օրն է»,-  ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին` Վակե զբոսայգում մայիսի 9-ին`  ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի  71-րդ տարեդարձի  առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ:
Մարգվելաշվիլլին ծաղկեպսակ է դրել անհայտ զինվոր հուշարձանին և նշել, որ Վրաստանը այս հաղթանակում մեծ ներդրում  է ունեցել.  «Մենք` վրացիներս, որ փորք  ազգ ենք, կարող ենք հպարտորեն ասել, որ այս հաղթանակում մեծ ներդրում են ունեցել վրացիներն ու Վրաստանը »,-ասել է երկրի ղեկավարը:

 

13147655_573678476133763_2952838050927045931_oՎրաստանի բարձրաստիճան մյուս պաշտոնյաները ևս այսօր ծաղիկներ են խոնարհել հայրենականում զոհվածների հուշարձանին, հանդիպել են նաև պատերազմի մասնակից վետերանների հետ:

 

Լուսանկարնները` նախագահի ֆեյսբուքյան էջից

 

Թողնել պատասխան