
Վրաստանում մայիսի 26-ին նշվում է Անկախության օրը:
Տոնի առիթով հանդիսավոր միջոցառումներ են անցկացվում Վրաստանի տարբեր քաղաքներում: Պաշտոնական միջոցառումը, սակայն, ավանդույթի համաձայն կազմակերպվում է մայարաքաղաք Թբիլիիում: Պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ` մայրաքաղաքի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում այսօր շուրջ 300 զինծառայողների երդման արարողությամբ կբացվի հանդիսավոր միջոցառումը:
Շնորհավորական ուղերձով հանդես կգա երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Պաշտպանության նախարար Լևան Իզորիան:
Անկախության տոնի առիթով երկրի ռազամական տեխնիկան կներկայացվի Ազատության հրապարակում, ինչպես նաև Թելավի, Գորի, Ռութավի, Օզուրգեթի, Բաթումի, Մցխեթա, Ախալցիխե, Փոթի և այլ քաղաքներում: