«Ես, որպես պաշտպանական գերատեսչության ղեկավար, որպես իշխանության ներկայացուցիչ ցանկանում եմ հստակեցնել իմ սկզբունքային դիրքորոշումը․ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի հեռանկարը տեսնում ենք միայն տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանելով»:
Սյս մասին հայտարարել է Լևան Իզորիան՝ անդրադառնալով Լուկ Կոֆի դիրքորոշմանը:
Նշենք, որ Heritage Foundation-ի միջազգային զեկույցնում վերլուծաբան Լուկ Կոֆը գտնում է, որ ՆԱՏՕ-ն Վրաստանին պետք է ընդունի արագացված կարգով այն պայմանով, որ ՆԱՏՕ-ի համաձայնագրի 5-րդ կետը` կոլեկտիվ պաշտպանության վերաբերյալ, ժամանակավոր չտարածվի Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում:
«Մինչ զեկույցի հրապարակումը հանդիպել եմ հեղինակի հետ: Հստակեցրել եմ իմ դիրքորոշումը, որ տարածքային ամբողջականության հարց չկա: Մենք ՆԱՏՕ-ի ադնամ կդառնանք տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանելով»,-հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: