
Նախընտրական ռեժիմի թևակոխման հանգամանքով պայմանավորված ինչպես այսօր, այնպես էլ առաջիկա մեկ ամսում Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստեր չի անցկացնի։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն՝ հղում անելով Վրաստանի օրենսդրությանը։
«Օրենսդրության համաձայն, նախընտրական ռեժիմի ենք անցնում: Հարկ եղած դեպքում կհրավիրենք արտահերթ նիստեր»,- ասել է Կոբախիձեն: