Վրաստանը Ձյուդոյի գրան պրիի 2-րդ օրը 5 մեդալ է նվաճել (տեսանյութ)

Թբիլիսիում ուրբաթ օրը մեկնարկած   Ձյուդոյի գրան պրի միջազգային մրցաշարի երկու օրվա արդյունքներով Վրաստանի հավաքականը 10 մեդալ ունի:

Վրաց ձյուդոիստներ Լաշա Շադվատուաշվիլին (73 կգ) և Թամազ Կիրակոզաշվիլին (81 կգ) դարձան գրան պրիի հաղթողներ: 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական չեմպիոն և 2016-ի Ռիո-Դե-Ժանեյրոյի բրոնզե մեդալակիր Լաշա Շավդատուաշվիլին թբիլիսյան առաջնությանը ելույթ էր ունենում 1 թվի տակ և պահպանեց ֆավորիտի կարգավիճակը: Առանց խնդիրների մինչև եզրափակիչ հաղթելով բոլոր մենամարտերը՝ որոշիչ պայքարում նա հաղթեց Վրաստանի հավաքականից Ֆրիդոն Գիգանիին:       Գրան պրիի հաղթանակը 26-ամյա մարզիկի կարիերայում առաջինն էր:

Հեշտությամբ է ոսկե մեդալ նվաճել նաև Թամազ Կիրակոզաշվիլին՝ եզրափակչում հաղթելով Պորտուգալիան  ներկայացնող Անրի Էտուտիձեին:

Նույն քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Նուգզար Տատալաշվիլին՝ երրորդ տեղի համար պայքարում հաղթելով իր հայրենակից Կոբա Մչեդլիշվիլիին:

Մրցաշարային երկրորդ օրվա 5-րդ մեդալը հավաքականին բերեց 17-ամյա Մարիամ Չատուրիան (70 կգ)՝ բրոնզե մեդալ նվաճելով Գերմանիան ներկայացնող Զաունդրա Դիտրիխի հետ պայքարում:

Այսպիսով՝ երկօրյա պայքարի արդյունքներով Թբիլիսիում Ձյուդոյի գրան պրի մրցաշարում Վրաստանը 10 մեդալ ունի՝ 4 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե:

Մրցաշարի եզրափակիչ՝ 3-րդ օրը Թբիլիսիում կխաղարկվեն մեդալներ՝ տղամարդկանց միջև 80, 100 և 100-ից ավել կգ քաշային կարգերում, և կանայք՝78 և 78-ից բարձր քաշային կարգերում:

 

Թողնել պատասխան