
Վրաստանը փորձում է իռլանդացի զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել` ցուցադրելով երկրի հարուստ պատմությունը, ինքնատիպ մշակույթն ու ավանդույթները:
Իռլանդիայում Վրաստանի դեսպանատունը մասնակցել է Դուբլինում անցկացված` «Travel Industry Trade Show» անվամբ հատուկ զբոսաշրջային ցուցահանդեսին:
Իռլանդական լրատվամիջոցները միջոցառումից հետո բազմաթիվ հոդվածներ են տպագրել Վրաստանի մասին: Դրանցում նշվել է, որ Վրաստանը և Իռլանդիան ունեն նմանություններ, մասնավորապես` տարածքի, բնակչության թվաքանակի, ինչպես նաև անկախության համար պայքար մղելու հարցերում:
Ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 100 միջազգային կազմակերպություն:
Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության տեղեկատվությամբ`Վրաստանը 2016թ. առաջին ամիսներին հյուընկալել է շուրջ 272 իռանդիայի զբոսաշրջիկի: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բավականին բարձր է: