«Վրաստանը հարգում է թուրք ժողովրդի ընտրությունը»,-անդրադառնալով Թուրքիայում կայացած հանրաքվեին՝ հայտարարել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին։
Վերջինիս խոսքով, Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է, որի աջակցությունը պաշտոնական Թբիլիսին կարևորում է նաև Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրվելու հարցում:
«Թուրքիան անվտանգության տեսանկյունից մեր ամենակարևոր գործընկերներից է: Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները կարևոր են Վրաստանի համար: Թուրք հասարակության ընտրությունը հարգանքի է արժանի: Մենք ուշադիր հետևում ենք այս գործընթացներին և վստահ ենք, որ Թուրքիան կմնա Վրաստանի բարեկամն ու ռազմավարական գործընկերը: Նա, անկասկած, հավասարակշռող գործոն է Սևծովյան անվտանգության հարցում»,- հայտարարել է Ռաքվիաշվիլին:
Հիշեցնենք՝ ապրիլի 16-ին Թուրքիայում կայցած հանրաքվեի արդյունքերով քաղաքացիների մեծ մասը կողմ է քվեարկել նոր սահմանադրությանը, որով ընդլայնվում են նախագահի լիազորությունները։