Վրաստանը հայց կներկայացնի Եվրոպական դատարան

Վրաստանի նախագահի խորհրդարանական խոսնակ Անա Նացվլիշվիլիի հաղորդմամբ՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ Արչիլ Տատունաշվիլիի և Գիգա Օթխոզորիայի սպանությունների հետ կապված՝ Վրաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ռուսաստանի դեմ միջպետական հայց պետք է ներկայացնի։

«Սա այն բարձրագույն և կարևորագույն իրավական ամբիոններից մեկն է, որին դիմելով  Վրաստանը ևս մի հնարավորություն կունենա ապացուցել, որ Ռուսաստանը դե ֆակտո Աբխազիայի և դե ֆակտո Հարավային Օսիայի տարածքներում վերահսկողի դեր է կատարում, և հենց նա պետք է պատասխանատվություն կրի այդ տարածքներում տեղի ունեցած իրավախախտումների համար»- ասել է Նացվլիշվիլին։

Նրա հայտարարությամբ, որպես կանոն այս հարցերի շուրջ որոշում ընդունում է կառավարությունը և վերջնական հաստատվում է արդարադատության նախարարության կողմից։

«Հույս ունենք, որ այս հարցը կբարձրացվի և կքննարկվի, քանի որ մենք հնարավոր բոլոր ուղիները պետք է օգտագործենք Ռուսաստանի պատասխանատվության հարցը ևս մեկ անգամ դնելու համար»,- նշեց Անա Նացվլիշվիլին։

Թողնել պատասխան