Վրաստանն Ամերիկայի Միացյալ Նահանգներից «Ջավելին» հակատանկային հրթիռային համալիրներ ձեռք կբերի, որի նպատակով 2018-2019 թթ․ կծախվսի 160 մլն լարի: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Լեւան Իզորիան՝ նշելով, որ «Ջավելինները» ձեռք կբերվեն երկու փուլով։
«Առաջին փուլի շրջանակներում պետական բյուջեից մոտ 100 մլն լարի կհատկացվի, երկրորդ փուլի համար՝ մոտ 60 մլն: Այսինքն մենք 2 փուլով ձեռք կբերենք հրթիռները 2018-19թթ: Սա քայլ է դեպի մեր երկրի անվտանգության հաստատումը, ինքնիշխանության առավել արդյունավետ պաշտպանությունը, որն ուղղված չէ այլ երկրի շահերի դեմ»,- ասել է Լեւան Իզորիան:
«Ջավելին» հրթիռային համալիրները զինված ուժերի շարքերը համալրել են 1996 թվականից: Հրթիռի տրամաչափը 127 մմ է, ուղղորդվում են ինքնանշանառման ջերմային գլխիկով, կրակի առավելագույն հեռահարությունը 2.5 կմ է: