Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարության համաձայն՝ զբոսաշրջության ոլորտում որոշ բարեփոխումներ իրականացնելու արդյունքում Վրաստանը ողջ տարվա ընթացքում բաց կլինի զբոսաշրջության համար:Այս մասին վարչապետը հայտարարել է դեկտեմբերի 29-ի կառավարության նիստի ժամանակ. «Կառավարության մշակած ծրագրի համաձայն, քաղաքների և գյուղերի զարգացումը քաոտիկ չի լինի, այն որոշակի օրինաչափություն կունենա: Նման մոտեցման արդունքում շուտով Վրաստանը պատրաստ կլինի ընդունել զբոսաշրջիկներ կլոր տարի»,- նշել է վարչապետը: Կվիրիկաշվիլին հիշեցրել է, որ ծրագրի շրջանակներում սկսվել է նոր օդանավակայանի կառուցումը: Նրա պնդմամբ՝ շուտով կավարտվի նաև 2016-ի սեպտեմբերին սկսած Ամբրոլաուրիի աէրո օդանավակայանի շինարարությունը:
Կվիրիկաշվիլիի խոսքերով՝ բավականին արագ քայլերով են զարգանում Գուդաուրիի և Բակուրիանիի ձմեռային հանգստավայրերը: Շուտով կստեղծվեն նաև նոր հանգստավայրեր Թեթնուլդիում և Գոդերձիում: Այս ամենին զուգահեռաբար աճում է նաև աշխատատեղերի քանակը:
Կվիրիկաշվիլին կարևորել է նաև մասնավոր հատվածի մասնակցությունը իրականացվող ծրագրերում: Տեղեկացնում է «frontnews.ge»-ն: