Վրաստանը զարգացնում է լեռնադահուկային սպորտը

Դահուկային սպորտաձեւի հանգստյան գոտի համարվող Բակուրիանի քաղաքում  նախատեսվում է  կառուցել դահուկային նոր ցատկահարթակ:  

Այն, ինչպես  Տնտեսության և կայուն զարգացման նախարարությունից են  «interpressnews»-ին տեղեկացրել, համապատասխանելու է  միջազգային Օլիմպիական խաղերում ընդունված չափանիշներին:

 

Ըստ նույն աղբյուրի, այս օրերին Վրաստանում է  դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի  ներկայացուցիչ  Վալտեր Հոփերը, ով վրացի գործընկերների հետ ուսումնասիրում է Բակուրիանիի վազքուղու տարածքը:

 

Հոփերը Վրաստանում լեռնադահուկային  սպորտի զարգացման հարցերն է քննարկել  փոխվարչապետ, Տնտեսության և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլիի և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ:

 

«Լեռնային առողջարանների զարգացման» ընկերության ղեկավար Ալեքանդր  Օնոփրիշվիլին լրագրողներին տեղեկացրել է, որ դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի  ներկայացուցչի հետ այժմ ընտրում են եթակառուցվածքի համապատասխան տեղը:

 

Վալտեր Հոփերի գնահատմամբ,  Բակուրիանին արդեն դահուկացատկի բազմաթիվ սիրահարների համար հայտնի վայր է:

 

Հավելենք, որ  դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի  ներկայացուցիչ  Վալտեր Հոփերը  Վրաստանում է  դահուկային սպորտի ֆեդերացիայի հրավերով:

Թողնել պատասխան