Վրաստանի համար առաջնային է ԱՄՆ-ի հետ գործընկերությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ ընդգծելով, որ վրաց-ամերիկյան հարաբերություններում անցյալ տարին ուշագրավ ու օրինակելի էր:
«ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին մեծ ներդրում է ունեցել Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջև հարաբերությունների խորացման գործում, ինչի համար իմ շնորհակալություն եմ հայտնում»,-ասել է Կվիրիկաշվիլիին Վրաստանում դիվանագիտական գործունեությունն ավարտող դեսպան Քելիի հետ հրաժեշտի հանդիպմանը:
Վարչապետը հույս է հայտնել, որ Յան Քելլին եւ նրա կինը՝ Ֆրանչեսկան, որպես Վրաստանի բարեկամներ կշարունակեն այցելել Վրաստան։
«Վրաստանը եղել եւ լինելու է ԱՄՆ-ի հավատարիմ ռազմավարական գործընկերը»,-Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերն է փոխանցում կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: