Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դատապարտել է Ռուսաստանի պետդումայի կողմից Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի հետ միացյալ զորքերի ստեղծման մասին համաձայնագրի վավերացման ցանկությունը:
Մարգվելաշվիլիի խոսքով, Ռուսաստանն այս քայլով փորձում է օրինականացնել իր զորքերի տեղակայումը Աբխազիայում: Վրաստանի նախագահը դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով արժանի արձագանք տալ Ռուսաստանի այդ քայլերին: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:
Հիշեցնենք, որ Աբխազիան և Ռուսաստանը ստորագրել են համագործակցության և ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը ենթադրում է նաև ՌԴ և Աբխազիայի զինված ուժերի միացյալ զորքերի ստեղծում։