Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտարարել է, որ բնական աղետների մարտահրավերներին բարձր պատրաստվածությամբ դիմակայելու համար առաջիկայում համակարգային փոփոխություններ կանցկացվեն։
«Այսօրվա գլոբալ տաքացման պայմաններում յուրաքանչյուր երկիր պիտի պատրաստ լինի նման մարտահրավերների: Պետք է թարմացվեն տեխնիկական միջոցները: Աբասթումանիի հրդեհի մարման աշխատանքներից հետո կսկսենք աշխատել այս ուղղությամբ»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: