Ամերիկյան Heritage Foundation հիմնադրամի հրապարակած 2017թ-ի «Տնտեսության ազատության ինդեքս» (2017 Index of Economic Freedom) զեկույցում Վրաստանը բարելավել է դիրքերը՝ զբաղեցնելով 13-րդ տեղը:
Վրաստանը տեղ է գտել «հիմնականում ազատ» որակված երկրների խմբում: Սանդղակում ներառված երկրները ներկայացված են հինգ խմբերում` «ազատ», «հիմնականում ազատ», «չափավոր ազատ», «հիմնականում անազատ» եւ «կաշկանդված» տնտեսություններ ունեցող խմբեր:
Զելկույցում նշվում է, որ Վրաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկում ֆինանսական կարգապահության հարցում՝ պահպանելով տնտեսության ազատականացման ակտիվ դինամիկան: